A.3 Հիմնական միջոցներ
Հիմնական միջոցների սկզբնական մնացորդների մուտքագրում ՀԾ-Հաշվապահ համակարգ
KBA-01174-QFZYFV
Բովանդակություն

   Ենթադրենք անհրաժեշտ է համակարգ մուտքագրել կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մնացորդները 31/12/08-ի դրությամբ:
   Օրինակ կազմակերպությունում առկա է համակարգիչ, որը  ձեռք է բերել 20/10/08-ին` 343800 դրամով և անմիջապես հանձնվել է շահագործման: Ձեռք բերման պահին օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 12 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հաշվարկվել է 57300 դրամ մաշվածք:
   Այս հիմնական միջոցը համակարգ մուտքագրելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները: Հիմնական միջոցներ ենթահամակարգում բացել նոր հիմնական միջոցի գրանցման պատուհանը և Ընդահուր էջում մուտաքագրել անհրաժեշտ տվյալները, մասնավորապես Մուտքի ամսաթիվ դաշտում լրացնել 20/10/08:

    Շահագործման հանձնում էջում Ամսաթիվ դաշտում լրացնել 31/12/08, Օգտակար ծառայության ժամկետ (ամիս)` 10 (12 ամսվանից հանած 2), Սկզբնական արժեքը` 343800 և Հաշվարկված մաշվածքը` 57300:

   Ուշադրություն: Հիմնական միջոցների սկզբնական մնացորդները մուտքագրելիս պետք չէ գրանցել գործառնությունները, քանի որ սինթետիկ հաշիվների մնացորդները մուտքագրվում են առանձին` Հաշվապահություն ենթահամակարգի Հաշվետվություններ – Ներդրման փուլի հաշվետվություններ – Հաշիվների սկզբնական մնացորդներ պատուհանից: 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր