Եկամտահարկի հաշվետվությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Նախ պետք եկամտահարկի հաշվետվությունը կանչել Excel-ի տեսքով: Դրա համար պետք է ընտրել “Աշխատավարձի հաշվառում”-> “Հաշվետվություններ”-> “Հաշվետվություններ հարկերի գծով”-> “Եկամտահարկի հաշվետվություն (նոր)” ճանապարհը, բացվող նախնական ֆիլտրացման պատուհանում նշել ստուգվող եռամսյակը և կանչել հաշվետվությունը: Տվյալ դեպքում “Ստուգում (Մանրամասն ըստ աշխատակիցների)” հայտանիշը չպետք է նշված լինի:
2. Այնուհետև պետք է կանչել եկամտահարկի հաշվետվության վերծանումը: Դրա համար պետք է ընտրել “Աշխատավարձի հաշվառում”-> “Հաշվետվություններ”-> “Հաշվետվություններ հարկերի գծով”-> “Եկամտահարկի հաշվետվություն (նոր)” ճանապարհը և բացվող նախնական ֆիլտրացման պատուհանում նորից նշել ստուգվող տարին և եռամսյակը: Այս անգամ պետք է նշել նաև “Ստուգում (Մանրամասն ըստ աշխատակիցների)” ստուգավանդակը և “Վերծանման ամիսը” դաշտում լրացնել ստուգվող ամիսը:
3. Ստուգվող եռամսյակի համապատասխան ամսվա համար պետք է կանչել “Ամփոփ տվյալներ” հաշվետվությունը.
Այժմ պետք է համեմատել կանչված հաշվետվությունները.
§ Ստուգվող ամսվա եկամտահարկի հաշվետվության վերծանման առաջին տողի հարկվող գումարը և հարկի գումարը պետք է համընկնեն համապատասխան ամսվա “Ամփոփ տվյալներ” հաշվետվության “911 Եկամտահարկ (առանց 943-ի)” տողում արտացոլված համապատասխանաբար հարկվող գումարի և հարկի գումարի հետ:
§ Ստուգվող ամսվա եկամտահարկի հաշվետվության վերծանման վերջին տողում արտացոլված հարկվող գումարը և հարկի գումարը պետք է համընկնեն Excel-ի տեսքով հաշվետվության համապատասխան ամսվա հարկվող գումարների և հարկի գումարների հետ (դրանք միայն բուն “Աշխատավարձի հաշվառում” ենթահամակարգից ստացված գումարներն են, այսինքն` եկամտահարկի հաշվետվության այն տողերում արտացոլված գումարները, որոնք ստացվում են “Ատոմար ցուցանիշներ”-ում նկարագրված բանաձևերի միջոցով, չպետք է ներառվեն ստուգվող ամսվա հարկվող գումարը և հարկի գումարը հաշվարկելիս:
|