ՕԼԱՊ, ԿԲ հաշվետվություններ
OLAP-ի համար Excel նոր Add-Ins-ի տեղադրումը
KBA-01489-056K4M
Բովանդակություն

ՀԾ-Բանկ համակարգի 140414 և ավելի բարձր տարբերակով տրամադրված Add-Ins-ը համատեղելի է նաև MS Office 64 բիթանոց տարբերակների հետ: 

1.      MS Office-ը պետք է լինի 2007 SP3 և բարձր (խորhուրդ ենք տալիս MS Office 2010 կամ 2013):

2.      Եթե MS Office 2007 է, ապա նախ համոզվեք, որ SP3 տեղադրված է.

a.       Excel Options -> Resource  “12.0.6611.1000 SP3 MSO(12.0.6607.1000)”  

b.      Այլապես  Microsoft –ի կայքից ներբեռնեք և տեղադրեք MS Office 2007 SP3-ի թարմացումը ( https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=27838 )

3.      Պետք է տեղադրված լինի Microsoft .Net Framework 4.0 (մեր կողմից տրամադրվող Setup-ը այն պարունակում է, շատ դեպքերում համակարգիչների վրա այն արդեն տեղադրված է լինում):

4.       Պետք է տեղադրված լինի Microsoft Visual Studio 2010 Tools For Office  (vstor_redist.exe, մեր կողմից տրամադրվող Setup-ը այն պարունակում է, այն համատեղելի է MS Office 2007/2010/2013 –ի հետ):

 

Setup-ի միջոցով միայն նշելով AS Olap` հնարավոր է տեղադրել անհրաժեշտ կոմպոնենտները: Այն չի կատարում MS Office 2007 SP3-ի ստուգման և տեղադրման քայլերը: Այն միայն տեղադրում է Microsoft .Net Framework 4.0, Microsoft Visual Studio 2010 Tools For Office և կախված համակարգից տեղադրում է OLAPx86.msi կամ OLAPx64.msi փաթեթները: Խնդիրների առաջացման դեպքում հնարավոր է ամեն մի կոմպոնենտը առանձին ձեռքով տեղադրել: Ֆայլերը կարելի է գտնել setup-ի համապատասխան ֆոլդերներում:

Եթե համակրգչի վրա արդեն կա տեղադրված նախկին AS Olap-ը, ապա Repair ռեժիմով կդրվի նորը, պահպանելով հինը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2024 Հայկական Ծրագրեր