ՕԼԱՊ, ԿԲ հաշվետվություններ
Թիվ 03 հաշվետվությունը հաշվարկելիս 11,12,13 էջերը մնում են դատարկ
KBA-01367-3QTGLP
Question
Ե՞րբ չեն հաշվարկվում Թիվ 03 հաշվետվության 11,12,13 էջերը (տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր և կապիտալի գործիքների գնային ռիսկերը):
Answer

Ըստ կանոնակարգ 2-ի շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով բանկի.

 ա. շահույթ/վնասով  վերաչափվող  իրական  արժեքով  հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ

  բ. շահույթ/վնասով  վերաչափվող  իրական  արժեքով  հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

Այս պայմանների ապահովման համար ՀԾ-Բանկ համակարգի 'OLAP ադմինիստրատորի ԱՇՏ ->Բանաձևեր->Բազել II բանաձևեր->Այլ' ճանապարհով գոյություն ունեն երկու բանաձևեր` _TKLH1  և  _TKLH2  կոդերով: Ծրագիրը յուրաքանչյուր անգամ թիվ 03 հաշվետվության 11, 12 և 13 էջէրը հաշվարկելիս դիմում է այդ բանաձևերին և հաշվարկում դրանք հետևյալ կերպ.

Եթե հաշվետու ժամանակաշրջանում, որի համար կազմվում է հաշվետվությունը, տվյալ բանաձևերի միջին օրական արժեքները դրական են, ապա հաշվարկում են 11, 12 և 13 էջերը, եթե ոչ, ապա հաշվարկում են վերոնշյալ բանաձևերը նախորդ ամսվա համար միջին օրականով. դրական  արդյունքի դեպքում համակարգը այդ էջերը լրացնում է, հակառակ դեպքում` չի լրացնում և անցնում է մյուս էջերի հաշվարկմանը:

Additional Comments

© 2024 Հայկական Ծրագրեր